կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-02 13:11
Արցախ

Այսօրվանից բաց է Կովսականի անցակետը

Այսօրվանից բաց է Կովսականի անցակետը

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մայիսի 2-ից ժամը 9-ից վերաբացվել է Կովսականի անցակետը։

Սակայն այս անցակետում կգործեն այն սահմանափակումները, որոնք առկա են մյուս երեք անցակետերում։ Դրանք սահմանված են պարետի որոշումներով։

Ավելի վաղ տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետները գործուղվել են Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններ` «Նոր Խարխափուտ» և «Աղավնո» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում իրականացվող աշխատանքները վերահսկելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Բժշկասանիտարական հսկիչ կետերը ապահովված են անհրաժեշտ գույքով, բժշկական պարագաներով, ախտահանիչ նյութերով ու լուծույթներով, որոնք պարբերաբար թարմացվում և համալրվում են:

COVID-19 կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ են բաժանվել սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի անցակետով մուտք գործող քաղաքացիներին տրամադրելու նպատակով: