| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Թուրքմենստանում գտնվող թուրքական ղեկավարությունը այսօր այդ երկրի հետ ստորագրել է համագործակցությունն ուժեղացնող փաստաթուղթ, որից հետո Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հանդես է եկել ճեպազրույցով` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին. հայտնում է Haber Global-ը:
«Վստահությունը բարձրացնելու համար ժեստեր ենք արել: Սրանից հետո բոլորը պետք է քայլ անեն: Հայաստանն էլ պետք է անկեղծ քայլ անի: Մեր անկեղծ մոտեցումներին նրանք էլ պետք է անկեղծ պատասխանեն, և մենք` որպես Ադրբեջան և Թուրքիա, կպատասխանենք այդ անկեղծությանը: Կարևոր չէ, թե ով որտեղ է նայում` արևելք, թե արևմուտք: Պետք չէ հուսալ օգնություն ուրիշներից: Այստեղ` Հարավային Կովկասի երկրները պետք է խաղաղության և կայունության համար հստակ քայլեր անեն: Հակառակ դեպքում ոչ մեկ օգուտ չի ունենա դրսից», - նշել է նա:
Չավուշօղլուն նաև անդրադարձել է թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններին` նշելով, որ նորմալ է, երբ երկու դաշնակից երկրներ զորավարժություն են անում. «Դա ոչ մի երկրին ուղղված սպառնալիք չէ»: