Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերոսից մինչև ազգի դավաճան կես քայլ է․ կարգավիճակի որոշումն էլ կախված է նրանից, թե երկրիդ ղեկավարը տվյալ պահին ինչ տրամադրությամբ է կամ ինչ քաղաքական դիվիդենտներ է հավաքում: Ըստ իրավիճակի էլ՝ մի օր գերին Բաքվի բանտերում հայրենիքի անկախության համար մաքառող հերոս է , մի ուրիշ օր էլ՝ հակահերոսի թեկնածու:
Իհարկե, գերիները վերադարձից հետո պետք է անցնեն բոլոր ընթացակարգերվ, պարզվեն գերեվարման բոլոր հանգամանքներն ու գերության մեջ գտնվելու մանրամասները: Սա չի էլ քննարկվում, խնդիրը այս մասին երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարելու մոտիվը հասկանալն է:
Պետության թիվ մեկ խնդիրն ու պարտականությունը նախ եւ առաջ գերիներին տուն վերադարձնելն է՝ մնացածը՝ հետո, պոստ ֆակտում, հայրենիքում որոշելու հարց է։ Բայց արի ու տես, որ այս պարզագույն ճշմարտությունը երկրի առաջին դեմքն անտեսում է. կամա, թե ակամա... խոսում է զինվորի գերի ընկելու կասկածելի պայմաններից...հարց՝ ո՞ւմ էր ուղղված այդ ուղերձը. հասարակությա՞նը, որին արդեն այլ հրահանգ է տալի՞ս գերիներին վերաբերվելու առումով:
Իսկ գուցե գերեվարվածների մասին հայտարարություններին փոխարեն նախ ուսումնասիրեին դիրքերի վիճակը, կահավորումը, զինվորի զենք ու զրահի վիճակը, զինվորի բարոյահոգեբանական վիճակը ու զինվորի «ստացած» հրամանների բովանդակությունը: Համացանցում հայտնված տեսանյութերից շատ բաներ են պարզ երևում, ուղղակի հենց հիմա սահմանին կանգնած զինվորի անվտանգությունից ելնելով էլ շատ բաներ չենք կարողանում բարձրաձայնել:
Այստեղ արդարացիորեն հարց է առաջանում ։Ինչ է անում պետությունը իր ժամկետային զինվորի ու պայմանագրային զինվորականի կյանքը առավելագույնս պաշտպանելու համար։ Ո՞վ է պատասխանատու այս վիճակի համար, ով է պատասխանատու զինվորի գերեվարման համար, ո՞վ: Բացառապես զինվո՞րը:
Գերիների դեմ Փաշինյանի նորաթուխ արշավին միանգամից միանում է իշխանության սազանդարը՝ 44-օրյա պատերազմի ժամանակվա: Արծրուն Հովհաննիսյանը ֆեյբուքյան հետեւյալ գրառումն է անում՝ Սարգսյան Գուրգեն Աշոտի իսկական, արժանապատիվ հայ զինվորական, ով գերի չհանձնվեց։
Փառք քեզ հայ տղամարդ։
Այո, Գուրգենը վարվել է արժանապատիվ զինվորականի նման, հերոս է, ցավոք, արդեն հետմահու հերոս: Բայց այս գրառման մոտիվն ամենեւին էլ Գուրգենի հերոսությունը ցուցադրելը չէր, սա պարզապես գերվարված զինվորներին լատենտ ձեւով պախարակելու փորձ էր: Փաշինյանի նոր նախաձեռնության թելը թելելն էր:
Զինվորը դիմում է սխրանքի, երբ վստահորեն գիտի, որ իր մահը իմացյալ է, երբ վստահ է , որ թիկունքում պետությունն է կանգնած։ Երբ այդ պետությունն ամեն ինչ արել է, որ ինքը չզոհվի, որ այդ պետությանը կենդանի հերոսներ են պետք, երբ հստակորեն գիտի իր անելիքը, երբ կրակելու հրաման ունի, ու երբ վստահ է, որ այն դիրքը, որի համար կենաց մահու պայքար է մղում է, բանավոր համաձայնությունների արդյունքում արդեն հանձնած չէ:
Գերի ընկած զինվորին անարգանքի սյունին գամելուց առաջ վատ չէր լինի ձեր անսխալական գործողությունները վերանայեիք...թեկուզ եւ թաքուն, ինքներդ ձեզ համար:
Աղբյուրը՝ Para.tv