Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
«Փաստինֆո»-ն գրում է․
Արցախի նկատմամբ Ադրբեջանի ունեցած նկրտումները նորություն չեն, իսկ այն, որ այս անգամ դրանք ներկայացվում են Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» միջոցով, առանձնապես զարմանալի չէ։ Դա նրա տակտիկան է, ուզում է դարձյալ ժողովրդի ռեակցիան ստուգել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթում այսօր հրապարակված նյութին, որտեղ նշվել են Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված պահանջները։
«Դա հերթական հոգեբանական գրոհն է, մասնավորապես, արցախահայության նկատմամբ։ Փաշինյանն այդ կերպ ուզում է լսելի դարձնել ժողովրդին, որ կան նման խնդիրներ։ Այդ կերպ ստուգում է ժողովրդի ռեակցիան՝ ինչպես արեց դեկտեմբերի 24-ին, ապրիլի 13-ին, սեպտեմբերի 14-ին...Դրանով հասկացնում է, որ այդ ուղղությամբ աշխատում են և, ի վերջո, գնալու են այդ զիջումներին, իսկ թե որքանով կհաջողվի խափանել այդ կործանարար ընթացքը, կախված է բացառապես ժողովրդից։ Հայաստանում ու Արցախում ժողովուրդը վերջապես պետք է հասկանա, որ այդ մարդը (նկատի ունի Փաշինյանին), Հայաստանն ու Արցախը տանում է կործանման։ Հայոց պետականությունը փրկելու համար շատ քիչ ժամանակ ունենք»,-ասում է Մոսիյանը։
Արցախի Աժ պատգամավորը շեշտում է՝ Փաշինյանի կողմից անթույլատրելի զիջումների գնալու վտանգ ինքը տեսել է դեռևս 44-օրյա պատերազմի առաջին օրերից, դրա համար էլ պարբերաբար բարձրաձայնել է Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության մասին։
Հայաստանի և Արցախի նախկին նախագահների և Վեհափառերի հանդիպումը, Մոսիյանի գնահատմամբ, հասարակությանը կոնսոլիդացնելու և ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու տարբերակներից մեկն է։ Բայց քանի որ ժամանակ գրեթե չունենք, Մոսիյանն այն համոզմունքին է, որ ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է շատ արագ գործի։
«Հայկական պետականությունը փրկելու համար պետք է գործենք շատ արագ։ Դրան հասնելու ամենակարճ ճանապարհը համաժողովրդական ընդվզումն է։ Մասսսայական ընդվզմամբ Փաշինյանին պետք է հեռացնել ժամ առաջ»,-նշում է Մոսիյանը։