կարևոր
4342 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-30 17:09
Արցախ Քաղաքական

Շպրտման ենթակա է ցանկացած փաստաթուղթ, որն Արցախը կներառի Ադրբեջանի կազմում. Արթուր Մոսիյան

Շպրտման ենթակա է ցանկացած փաստաթուղթ, որն Արցախը կներառի Ադրբեջանի կազմում. Արթուր Մոսիյան

Միջազգային տարբեր դերակատարներ շրջանառում են փաստաթղթեր, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան համամարդկային իրավունքները, այլ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

«ԱԺ արտահերթ նիստը եւ Վերածննդի հրապարակի հանրահավաքներն ունեն մեկ օրակարգ՝ արցախահայությունը պատրաստ է տեր կանգնել իր ազատ եւ անկախ ապրելու օրակարգին, ինչպես 30 տարի առաջ՝ արցախյան ազատագրման օրերին: Փոխվում են ժամանակները, իրողությունները, աշխարհակարգը, անփոփոխ է միայն արցախցու կամքն ու վճռականությունը տեր կանգնելու իր պատմությանը իրավունքների, եկեղեցուն, շիրիմներին, հազարավոր հայորդիների արյամբ սրբագործված հայրենիքին: 44-օրյա պատերազմից հետո մեր երկիրը նոր մարտահրավերների առջեւ է: Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, իրենք լուծել են այն»,- նշեց Մոսիյանը:

Արթուր Մոսիյանի խոսքով՝ միջազգային տարբեր դերակատարներ շրջանառում են փաստաթղթեր, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան համամարդկային իրավունքները, այլ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը:

«Այդպիսի մի փաստաթուղթ օրերս պառվեց Հայաստանի խորհդրարանում մեր գործընկերոջ կողմից: Այո, պատտռման եւ շպրտման ենթակա է ցանկացած փաստաթուղթ, որն Արցախը կներառի Ադրբեջանի կազմում՝ անկախ այն բանից, թե ով կներկայացնի փաստաթուղթը, որովհետեւ դա պարունակում է նոր ցեղասպանության եւ Արցախի հայաթափման վտանգ: Այս ամենը թույլ չտալու ճանապարհը համախմբվելը եւ մեր իրավունքներին տեր կանգնել է: Սա երկարատեւ պայքար է: Հայ ժողովրդից ավելի լավ ոչ մեկը չգիտի խաղաղության գինը, սակայն իրական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հրաժարվել խաղաղության պատրանքից, թույլի կոմպլեքսներից եւ դրանք տարածող մարդկանցից»,- ասաց Արթուր Մոսիյանը: