Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը, որին այսօր՝ մայիսի 27-ին, ոստիկանները բերման էին ենթարկել Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը փակելիս, ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ավետյանը։
«Ես ոստիկանական բաժնում բառացի ասել եմ՝ մեր բողոքի ակցիան օրինական է՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի։ Մենք չենք հանդուրժում ցանկացած բան, որը կարող է վնասել Հայաստանին եւ Արցախին։ Ես աջակցում եմ «Դիմադրություն» շարժմանը»,- նշեց Ավետյանը։
Ավետյանի դիտարկմամբ՝ իշխանությունը ցուցարարներին բերման ենթարկելով եւ կալանավորելով հույս ունի ճնշել շարժում։
«Դա իրենց չի հաջողվելու։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Այժմ ոստիկանական ամբողջ համակարգը ծառայում է «Քաղաքացիական պայմանագրին»։ Իրենք իշխանության հրահանգով շատ վատ են վերաբերում ցուցարարներին։ Ոստիկաններից շատերն են լկտի պահում իրենց, ու տպավորություն է ստեղծվում, թե այս ազգից չեն իրենք»,- ընդգծեց Հակոբ Ավետյանը։
Հակոբ Ավետյանի խոսքով՝ Վարդենիս համայնքում բնակիչների մեծ մասը դեմ է գործող իշխանությանը։
«Իրենք տեսնում են, որ Արցախի գոյությունը հարցականի տակ է, եւ որ մեր սահմաններ են արդեն վտանգի առջեւ։ Մեզ մոտ մարդկանց քիչ մասն է թնջուկի մեջ մնացել»,- հավելեց Ավետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները փակել են Գեղարքունիքի մարզի Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը: ՀՀ ոստիկանության Գերաղքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը հորդորեց ակցիայի մասնակիցներին՝ բացել ճանապարհը։ Ի պատասխան՝ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց՝ որեւէ խուլիգանություն քաղաքացիները չեն անում, իրենց գործողություններն ու պահանջները արդարացի են: «Մենք սատարում ենք «Դիմադրություն» շարժմանը եւ միանում ենք շարժման ակցիաներին»,- հավելեց նա:
Ֆիլիպպ Ստեփանյանը, տեսնելով, որ քաղաքացիներն անդրդվելի են, հրաժարվում են իրականացնել ոստիկանության պահանջը, հրաման տվեց բերման ենթարկել Հակոբ Ավետյանին եւ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, ներկայումս Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանին: