Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-05-05 10:46
Իրավական

Հակոբ Հակոբյանն ազատ է արձակվել

Հակոբ Հակոբյանն ազատ է արձակվել

Նախաքննական մարմինը վերջապես բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի պաշտպանի միջնորդությունն ու փոխել  Հակոբյանի խափանման միջոցը: Նա երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել ՔԿՀ-ից: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:

 

Սարդարյանի  խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ նրա` Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է խնդրահարույց մնալ: Նրան կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց և կվիրահատեն:

 

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Վերոնշյալ հոդվածները վերաբերում են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելուն, ինչպեսև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելուն: