Ձերդ գերազանցություն Տիկին ԱՄՆ և ԵՄ դեսպաններ
Ձեր ուշադրություն եմ հրավիրում բարեվարքության և ժողովրդավարության վերաբերյալ Ձեր արձագանքների հակառակ կողմին:
Շնորհակալ ենք, որ Ձեր անչափ թանկ ժամանակը տրամադրել եք մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, սակայն Մայիսի 20- ին կայացած ժողովրդավարության գագաթաժողովին ներկա չէին ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից ոչ մեկը, բացակայում էին լրագրողներ՝ բացի շահառու լրագրողներից:
«Մարիոթ» հյուրանոցի բակում գտնվողները ներկայացնում էին ՀՀ ընդդիմադիր հատվածը և բազմահազարանոց ցույցի մասնակիցներն ունեին իրենց տեսակետը ՀՀ ում ընթացող զարգացումների վերաբերյալ:
Բարեվարքության մասով՝ վերջին 4 տարիների ընթացքում մենք լսել և ականատես ենք եղել իշխանության կողմից կիրառվող բազմաթիվ հրապարակային արտահայտությունների և գործողությունների, որոնք վիրավորական են ողջ հայության համար և այն ամենն, ինչ կատարվում է վերջին ժամանակներում գեներացնում է ժողովրդի վերաբերմունքը այդ գործելակերպին:
2020 թվականի աղետալի պատերազմի ժամանակ Հայաստանի հանրապետութունը ակնկալում էր, որ միջազգային հանրությունը գործուն միջամտություն կունենա պատերազմի դադարեցման, Արցախի տարածքների օկուպացման, Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման դատապարտմամբ և լսում էինք մտահոգություններ ու տեսնում աշխարհի աչքի առջև ընթացող սոսկալի պատերազմ: Երբ հայտարարում էինք, որ Ադրբեջանի զավթողական նպատակներն ու այդ պատերազմը համայն մարդկության ու քաղաքակրթության դեմ է, աշխարհը մտահոգվում էր միայն:
Հիմա, երբ Հայաստանի բնակչության ստվար հատվածը համաձայն չէ երկրում կատարվող գործընթացներին, մենք հույս ունենք, որ, ՀՀ կառավարությունից զատ, մնացած քաղաքացիներին էլ կարող են լինել գործընկեր՝ ցանկացած մեկնված բաց ձեռքին:
Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայությունը թևակոխել է զարգացման հաջորդ փուլն և անկախ ամեն ինչից անցնելու է իր առջև ծառացած խնդիրների միջով: Միջազգային հանրությունը կարող է նպաստել երկխոսությանը և հետագա զարգացումների մեջ կառուցողական քայլերի ձևավորմանը:
Վստահ եմ, որ համայն հայությունը միջազգային հանրությունից դրանից ավելի ոչինչ չի ակնկալում: