կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-20 16:19
Հասարակություն

Փարաքարցիները կշարունակեն պայքարը, թեև կառավարությունից հույս չունեն

Կառավարությունից ես այդքան էլ մեծ հույս չունեմ․ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Փարաքարի բնակիչներից մեկը։

«Շարունակելու ենք պայքարել։ Եթե 5000 բնակչի իրավունք խախտվել է, մարդիկ ընտրել են համայնքապետ, բայց 49 տոկոս տարած ձայներով համայնքապետը չի ընտրվել, ընտրվել է 23 տոկոս ձայներ ունեցողը, դա արդար չէ, դրա համար հավաքվել ենք այստեղ»,- ասաց նա։