Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սա իմ ընկերն է, որը 2 պատերազմի մասնակցել է, հիմա քաղբանտարկյալ է՝ Գոռը, սա էլ իմ ընկերն է՝ Արշակը, որը զոհվել է Վարնկաթաղում՝ հայրենիքը պաշտանելիս, երկուսն էլ հայրենիք են պաշտպանել, մեկը զոհվել է, մյուսը քաղբանտարկյալ է, այ դրա համար ուզում եմ ներս գնալ, ընդամենը դա փոխանցել որպես ԱԺ պատգամավոր՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը «Մարիոթ» հյուրանոցում՝ դիմելով ՊՊԾ աշխատակիցներին, որոնք խոչընդոտում էին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Լին Թրեյսիի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկման սրահ։
«Ձեզ խնդրում եմ, որ ինձ թույլ տաք, որ իմ մեսիջը փոխանցեմ և՛ միջազգային ներկայացուցիչներին, և՛ տեղի իշխանություններին, որոնց շատ կարճ է մնացել»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Փաշինյանի անվտանգությունն ապահովողները հայտարարեցին, որ կազմակերպիչներից թույլտվություն է պետք, որը չկա, և անգամ մերժեցին Թադևոս Ավետիսյանի առաջարկը՝ իր ընկեր քաղբանտարկյալ Գոռ Սարգսյանի նկարը փոխանցել քննարկման մասնակիցներին։
Մանրամասն՝ տեսանյութում․