|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) վնասազերծված գրոհայինների թիվը Իրաքի հյուսիսում երկրի զինված ուժերի գործողության ընթացքում հասել է 95-ի, հայտնել է ազգային պաշտպանության նախարարությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ապրիլին ռազմական գործողություն է սկսել երկրում արգելված ՔԱԿ գրոհայինների դեմ, այն ընթանում է Իրաքի հյուսիսային հատվածում: Գործողությանը մասնակցում են հատուկ նշանակության ուժեր և ռազմաօդային ուժեր։ Իրաքի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ թուրքական գործողությունը սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար, Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ թուրքական կողմը նպատակ ունի ապահովել իր սահմանների անվտանգությունը:
«Մենք շարունակում ենք արգելափակել ահաբեկիչների բները։ Իրաքի հյուսիսում գործողության շրջանում հայտնաբերված ՔԱԿ-ի 10 ահաբեկիչներ վնասազերծվել են կրակային աջակցության մեքենաների օգնությամբ։ Չեզոքացված ահաբեկիչների թիվը հասել է 95-ի», - ասված է հաղորդագրության մեջ։