Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման են ենթարկել Ոստիկանություն՝ Yerkir.am-ին հայտնում են ԵՊՀ-ից։
Դրանից առաջ Դավիթ Ափոյանը խոսակցություն է ունեցել ռեկտորի ժպ Գեղամ Գևորգյանի հետ և ուսանողները ենթադրում են, որ բերման ենթարկելու փաստը դրա հետևանքն է եղել։ Ռեկտորի ժպ-ն ցույց է տվել անվտանգության տեսախցիկների ֆիքսած ինչ-որ տեսանյութ և Ափոյանին հարցրել, թե ճանաչո՞ւմ է տեսանյութում երևացող մարդկանց։ Դավիթ Ափոյանը պատասխանել է, որ չի ճանաչում, որից հետո Գեղամ Գևորգյանը հրավիրել է ոստիկաններին, որ բերման ենթարկեն Ափոյանին։
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով տնօրեն Վահագն Վարագյանը ևս Yerkir.am-ին ասաց, որ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետում հնչած կրակոցների դեպքով։
«Այս մասին հայտարարել են ոստիկանները՝ բերման ենթարկելուց առաջ։ Բայց Դավիթը որևէ առնչություն չունի դրա հետ։ Ես կարծում եմ, որ փորձում են ճնշել ազատ ուսանողներին»,-ասաց Վահագն Վարագյանը։
Ուսանողները չգիտեն՝ ինչը կարող է պատճառ հանդիսացած լինել նման զարգացումների համար, միայն ասում են, որ նա ՈւԽ նախագահի գործառույթը կատարում էր դեռ նախկին իշխանությունների օրոք։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ, որի ժամանակ հնչել էին կրակոցներ: