Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ես մի երեխա եմ, որի անունն է Էլիզաբեթ Դանիելյան, և ես ոչնչով չեմ տարբերվում ուրիշներից, ցանկանում եմ ապրել այնպես, ինչպես բոլորը, ու որ ինձ վերաբերվեն այնպես, ինչպես` բոլորի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայաստանյան մասնակից Բեթթին:
Նա նշեց նաև, որ մրցույթին մասնակցելն իր երազանքն էր, որն իրականացավ, հիմա էլ երազում է հաղթանակի մասին:
«Մալթա եմ մեկնելու իմ արջուկ խաղալիքի հետ, որին ինձ հետ եմ տանում յուրաքանչյուր ճամփորդության ժամանակ: Երկրորդ անգամ է, որ մասնակցում եմ «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան փուլին, բայց նախորդ տարի խմբի հետ էի մասնակցում: Խոստանում եմ, որ ուրախացնելու եմ բոլորին, դահլիճում տխուր դեմքով մարդիկ չեն լինելու»,- ասաց Բեթթին:
«Եվրատեսիլ» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ նշեց, որ մրցույթն այս տարի անցկացվում է «Միասին» խորագրով, և իրենք օրեր հետո միասին կմեկնեն Մալթա՝ մրցույթին տեղում պատրաստվելու համար:
«Վստահ եմ, որ հաջողություն ենք ունենալու: Բեթթիի «Արևի մարդիկ» երգի տեսահոլովակն արդեն 56 000 դիտում է ունեցել, ինչը, նախորդ տարիների համեմատ, շատ լավ արդյունք է»,- ասաց Գասպարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ մրցույթի ժամանակ, Բեթթիից բացի, բեմում լինելու են ևս հինգ երեխա` ակրոբատ տղաներ և պարուհի աղջիկներ: