Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկաններն այնպիսի դեմքերով են «Նիկոլ Դավաճան» վանկարկողներին բերման ենթարկում, ոնց որ հեչ իրենք հայրենիք չեն կորցրել։ Այս մասին գրառում է կատարել Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը: Նա մասնավորապես նշել է.
«ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության, քննչականի աշխատակիցներ, սա ներքաղաքական պայքար չի, սա աթոռակռիվ չի, սա հայրենազրկված մարդկանց պայքար է։
Եթե այս պարզ ճշմարտությունը չե՞ք գիտակցում՝ եկեք մանրամասն բացատրեմ, եթե գիտակցաբար եք անում, ուրեմն իմացեք, որ բոլոր առումներով պատասխան եք տալու Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցանքների համար։
Ու հիշեք, որ մեզ հայրենիքից զրկողները, մեր մի քանի հազար ընկերների զոհվելու պատախանատուները երբեք չեն մարսելու։
Եթե շարունակելու եք համալրել նրանց շարքերը, ապա պատրաստ եղեք հավասարապես կրելու պատասխանատվությունը, որը որ վաղ թե ուշ կրելու է Նիկոլ Փաշինյանը»։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները երթ են անում, նրանց մեծ մասին ոստիկանությունը բերման ենթարկեց՝ ուժ կիրառելով: