|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Բաղրամյան պողոտայում ուսապարկերով ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին Համախմբման անդամներ Մենուա Սողոմոնյանին, Էդգար Ղաղարյանին, Ավետիք Չալաբյանին, Կարինե Յարմալոյանին և ակցիայի այլ մասնակիցների։ Նրանց նախ թույլ չտվեցին իրականացնել իրենց ակցիան` պարզաբանելով, որ տարածքը աղտոտում են, հասարակակական կարգ են խախտում։ Ոստիկանության հատուկ վաշտը շրջափակեց ուսապարկերով լի տարածքը։
Մասնակիցները ԱԺ֊ի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների նկարներով ուսապարկեր էին պատրաստել և պատրաստվում էին դնել ԱԺ շենքի դիմաց։ Ոստիկանությունը նախ թույլ չտվեց փողոցն անցնել, քանի որ փողոցի անթույլատրելի մասով էին անցնում, ապա տարածքն աղտոտելու համար բերման ենթարկեց նրանց Արաբկիրի բաժին` ոմանց քաշքշելով բարձրացրին ավտոբուս։
Ուսապարկերով ակցիայի նպատակն էր ԱԺ պատգամավորներին հորդորել դուրս գալ ուսապարկի կարգավիճակից, որ այսուհետ նրանց գործողությունները բխեն Հայաստանի և Արցախի շահերից:
рефрактерным