կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 09:00
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկաններն առանց ներկայանալու բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին

Ազատագրական շարժման ներկայացուցիչները կաթվածահար էին արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Ոստիկաններն առանց ներկայանալու բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։

Շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և Վազգեն Պետրոսյանը: Շարժմանը երեկվանից միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ և կազմակերպություններ:

Արդեն երկու օր անընդմեջ Շարժումը կազմակերպում է հանրահավաքներ և անհնազանդության միջոցառումներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարժման հիմնադիրներից Նաիրի Հոխիկյանը տարածել էր մեկնարկած Ազատագրական շարժման նպատակը, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»։