|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
CNN հեռուստաընկերության միջոցով Էնթոնի Բըրդեյնի կողմից նկարահանված` Հայաստանի և Արցախի մասին 45 րոպեանոց ֆիլմը կցուցադրվի մայիսի 20-ին մալուխային ցանցով. տեղեկացնում է Asbarez-ը:
Տեղեկացնենք, որ ֆիլմը նկարահանվել է Էնթոնի Բըրդեյնը` նշանավոր Parts Unknown հաղորդաշարի շրջանակներում:
Հոկտեմբերի 18-ին նկարահանումներ են արվել Արցախում. հարցազրույց ու ճաշ է եղել Ջդրդուզում, և Բըրդեյնը համտեսել է Արցախի հայտնի ժինգյալով հացը, շիլա, խորոված, մածուն, թթի և հոնի օղի:
Հայաստանի և Արցախի մասին ֆիլմում նկարահանվել է նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը, ով խոսել է Արցախյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Հիշեցնենք նաև, որ Արցախ այցելելու համար Բըրդեյնը հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»: