Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը շարունակվում է: Լրագրողներից մեկը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից պարզ դարձավ, որ Ռուսաստանը փորձում է վերակենդանացնել Լավրովյան պլանը և Հայաստանին պատերազմով է սպառնում:
Ի պատասխան` Փաշինյանը նշեց, որ համաձայն չէ լրագրողի գնահատականին, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը միշտ առկա է եղել, և մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացումների:
«Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ՌԴ-ն՝ որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Այսինքն՝ համոզված եմ, ու բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմ, հետևաբար` չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,- ասաց Փաշինյանը: