Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ և աղջիկների ուղեկցությամբ, քաղաքացիական իր պարտքը կատարելու էր եկել Երևանի թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամաս: «Քվեարկել եմ հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի»,- քվեարկությունից հետո լրագրողներին ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ գնահատական կտա ընտրությունների ընթացքին, Փաշինյանն արձագանքեց՝ բայց հարցեր կա՞ն:
Դիտարկմանը, թե ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ կիրառվել է վարչական ռեսուրս, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Ե՞րբ է կիրառվել, որտե՞ղ: Եթե վարչական ռեսուրսի կիրառման փաստեր պարզվեն, ապա ռեսուրս կիրառողները կպատժվեն»:
Ռուս լրագրողի հարցին՝ տեսակետներ կան, թե ձեր բացարձակ հաղթանակը, որին սպասում են Հայաստանի բնակիչները, վտանգ է Հայաստանի ժողովրդավարությանը, Փաշինյանը պատասխանեց. «Դուք արդեն պատասխանեցիք, քանի որ ասացիք՝ բացարձակ հաղթանակը, որին սպասում են ՀՀ քաղաքացիները: Հենց սա է ժողովրդավարության էությունը, երբ հենց ընտրողներն են որոշում՝ ով պիտի լինի իշխանության ղեկին, ով՝ խորհրդարանում, և ով չպետք է լինի խորհրդարանում»:
Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ եթե հարցումներն արտահայտում են ժողովրդի կամքը, ուրեմն կոալիցիա չի լինի:
Փաշինյանը հարկ համարեց ընդգծել, որ օրենքը չի արգելում մարզպետին` լինել պատգամավորի թեկնածու, որ իրենց մարզպետերը քարոզչություն են իրականացրել օրենքով սահմանված կարգով:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոստացավ՝ առաջիկա հինգ տարում արմատախիլ է անելու ծայրահեղ աղքատությունը, իսկ ներդրողները գալիս են և կգան: