Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջո Բայդենի հայտարարությունից հետո բանակցություններ են վարել ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, այլև արտգործնախարարները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունից հետո զանգել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը` նշելով, որ երկու պետությունների ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախագահի ուղերձը։
Բացի այդ, հեռախոսազրույց է կայացել նաև արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։
«Բայրամովն անընդունելի է համարել որոշ երկրների ղեկավարների` 1915 թվականի իրադարձությունները քաղաքականացնելու փորձերը և ընդգծել, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը պատմական փաստերի խեղաթյուրում էր», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ:
Բայրամովը հայտարարել է, որ 100 տարվա վաղեմության իրադարձությունները խեղաթյուրվել են։
Ավելի վաղ երկու երկրների ԱԳՆ-ներն իրենց պաշտոնական հայտարարություններում քննադատել էին Բայդենի ուղերձը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։
Տես նաև՝ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կտա ԱՄՆ ճանաչումը․ Հակոբ Տեր-Խաչատուրյանի անդրադարձը: