կարևոր
883 դիտում, 12 ժամ առաջ - 2025-01-14 14:23
Հասարակություն

Նույնիսկ հիմարներին ապտակելիս անկեղծորեն էր ապտակում․ Նաիրի Հոխիկյանը՝ Մհեր Սահակյանի մասին

Նույնիսկ հիմարներին ապտակելիս անկեղծորեն էր ապտակում․ Նաիրի Հոխիկյանը՝ Մհեր Սահակյանի մասին

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մհեր Սահակյանին երբեք մտերիմ չեմ եղել, ազգային ու քաղաքական հարցեր չենք քննարկել, միասին ճամփա չենք գնացել, բայց միշտ հարգանք եմ ունեցել նրա անձի ու կենսագրության նկատմամբ, քանի որ տեսել եմ՝ անկեղծ է սիրում հայրենիքը։

Երբեմն մտածում էի՝ նրան պատգամավորի դերը չէր սազում։ Մհերը ակտիվ շարժվող մարդ էր, ով ոչ այդքան քաղաքականության, որքան ազգային ու սոցիալական հարաբերությունների մեջ էր։ Եվ դա լավ էր։ Ձևականությունների մարդ չէր։ Նույնիսկ հիմարներին ապտակելիս անկեղծորեն էր ապտակում, ոչ թե ձևի համար։

Ցավում եմ, որ նա երկրային կյանքում այլևս չի կարող ծառայել իր հայրենիքին ու ընտանիքին, բայց վստահ եմ, որ այդպիսի մարդիկ երկնքից էլ օգտակար են լինում։

Կարևոր է, որ Մհերի կուսակցական ու գաղափարակից ընկերները շարունակեն նրա սկզբունքներն ու կիսատ թողած գործը»։