|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին քաղաքական իշխանությունները քննարկում են իրենք էլ իրենց հերթին հանրահավաք նախաձեռնել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, մեր տեղեկություններով, քննարկել են՝ ընդդիմադիրներին դիմադրություն ցույց տալու համար արժե փողոց դուրս գալ:
Տեղեկությունը ճշտելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ կապ հաստատեցինք: «Խմբակցության մակարդակով նման հարց չի քննարկվել, հետեւաբար նման տեղեկության չեմ տիրապետում: Որպես կուսակցական էլ նման ինֆորմացիա չունեմ»: Մեր դիտարկմանը, թե իշխանականները ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրը հենց հնարավոր է հակընդդեմ ցույց կազմակերպեն, Աղազարյանն արձագանքեց. «Այդ օրը վաղն է. եթե նման բան լիներ, ապա միջոցառումների մասին նախապես բոլորս էլ կիմանայինք»:
Այնուամենայնիվ, եթե քաղաքական իշխանությունը որոշի իր հզորությունը ցույց տալու համար փողոց դուրս գալ, ապա քաղաքացիական բախումները անխուսափելի կլինեն, ինչը հատկապես կիսապատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի շահերից չի բխում հաստատ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում