կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 15:04
Քաղաքական

Լիբիայում բախվում են թուրքական և ռուսական շահերը նախանշելով հայկական քաղաքական ուրվագծեր

Լիբիայում բախվում են թուրքական և ռուսական շահերը նախանշելով հայկական քաղաքական ուրվագծեր

Լիբիայի պատերազմում հայկական առումով նախագործոնային ինչ ուղղություններ են նկատվում. Նոյյան տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

Հայկական դիտանկյուններից գործընթացները մեկնաբանելիս Լիբիայի պատերազմական գործողությունների մեջ մի քանի երևույթ ուշադրությունից չպետք է բաց թողնել ։

Նախ այն, որ Մոսկվան և Անկարան այստեղ ներգրավվել են ուղղակի հակառակ խրամատներում։ Այս փաստը խոսում է երկու երկրների մերձեցման եւ երկկողմ ռազմավարության չգործարկման մասին։

Սա արդեն ընդգծում է Սիրիայում կարճաժամկետ համակարգման ավարտի մասին։

Չնայած, որ հենց Սիրիայում մի քանի ջրբաժանի առաջ էին կանգնել ռազմավարական երբեմնի գործընկերները։

Այս ընդհանուր համատեքստում էլ պիտի ընկալել Լիբիայի ժամանակավոր կառավարությանը կրկնակի ճանաչումը Հայոց ցեղասպանության։

Տրիպոլիում հայկական գործոնի բացակայությամբ հայերի Ցեղասպանության ճանաչման որոշումներ են կայացվում հերթական անգամ, համոզելով, որ մեր առաջադրանքները որեւէ պահի կարող են ստանալ աշխարհաքաղաքական հնչեղություն։

Այս առումով էլ որոշակի նախանիշեր կարող են նկատվել ադրբեջանական տեղեկատվական և հասարակական խանդավառության երևույթներում՝ Լիբիայում Անկարայի Մոսկվային հասցրած հարվածների առիթով։

Բաքվի աստիճանական ներգրավվածության դեպքում կարող են հնչել Արցախի ուղղությամբ բարենպաստ կոչեր, բանաձևեր, Ցեղասպանության ճանաչման գործընթացի քաղաքական տրամաբանությամբ: