|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Թուրքիայի «Գորշ գայլեր»-ի քաղաքական միավորում համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունից Իգդիրի քաղաքապետի թեկնածու Իսա Յաշար Թեզելը հայտարարել է, որ բողոքարկելու է ընտրության արդյունքները. հայտնում է diken.com.tr կայքը:
Դեռևս ոչ վերջնական արդյունքների համաձայն` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուներ Յաշար Աքքուշը և Էյլեմ Չելիքը հավաքել են ձայների 50.07 տոկոսը, իսկ Թեզելը` 46.70 տոկոսը:
Կուսակցության նահանգային կառույցում կազմակերպված մամուլի ասուլիսում Թեզելը հայտարարել է, որ Իգդիրում «Cumhur» դաշինքը ենթարկվել է հարձակման, դավադրություն է եղել իրենց դեմ, և ընտրությունների արդյունքները ձևավորվել է գյուլենականների ևու Քրդական աշխատավորական կուսակցության աջակիցների գործադրած ջանքերի շնորհիվ: