կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 20:40
Հասարակություն

Բունկերից այլայլված դեմքով ղժում էր՝ դավաճաններ կան, դո՛ւ ես դավաճանը՝ քո թիմով․ «Սեւ հովազի» եղբայրը՝ Փաշինյանին

«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, որը արդեն տեւական ժամանակ է Ազատության հրապարակում պայքարում է Փաշինյանի հեռացման համար, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց․ «Մենք գործ ունենք բորենիների ոհմակի հետ, որոնք ԱԺ ամբիոնից եւ տարբեր լրատվամիջոցներով, մոռանալով Սումգայիթը, Եղեռնը, մեր ոխերիմ թշնամուն՝ թուրքերին եւ ադրբեջանցիներին, եղբայրներ են կոչում: Մենք գնում ենք կործանման, գենետիկապես ոչնչացման, սա խոր ծրագիր ա։ Մեր տղաներով դուրս ենք եկել պայքարի, եւ հավատացնում եմ ձեզ, որ հաղթելու ենք»:

Նա անդրադարձավ պատերազմի հետեւանքներին եւ երկրում ստեղծված ամենաթողությանը։ «Բունկերից այլայլված դեմքով ղժում էր՝ դավաճաններ կան, ես ասում եմ՝ եթե կան դավաճաններ, եւ դու՝ որպես երկրի վարչապետ, գիտես, ու մինչեւ էսօր չենք տեսնում դրանց, ուրեմն դո՛ւ ես՝ քո թիմով, որովհետեւ հայի արյուն ունեցող մարդն իր եղբորը, հայրենակցին չի ասի՝ թուրքն իմ եղբայրն ա: Ես դրանց համարում եմ թշնամիներ»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լ․Ս․