կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-11 20:44
Արցախ

Քաղաքական անցնցում պրոցեսների կազմակերպումը մեր հանրապետությունում այլընտրանք չունի. Դավիթ Բաբայան

Քաղաքական անցնցում պրոցեսների կազմակերպումը մեր հանրապետությունում այլընտրանք չունի. Դավիթ Բաբայան

Մեր երկրի կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը, մասնավորապես՝ նրանց առաջնորդները, քաղաքական գործունեության մեջ պահպանեն օրենքի գերակայությունը և առաջնորդվեն Սահմանադրությամբ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը և ընդգծել, որ այս հանգամանքը վերաբերում է ցանկացած քաղաքական գործչի և քաղաքական ուժի՝ անկախ նրանից, թե երբ են հիմնադրվել և ինչ գաղափարներ են կրում:
 
«Քաղաքական անցնցում պրոցեսների կազմակերպումը մեր հանրապետությունում այլընտրանք չունի, և ստեղծված իրավիճակում ելքը մեկն է՝ 2020 թվականին կազմակերպել և անցկացնել բաց, թափանցիկ համաժողովրդական ընտրություններ՝ ձևավորելով քաղաքական նոր իշխանություն: Մեր բնակիչներին կհորդորեի ուշադիր ուսումնասիրել բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին, որպեսզի ըստ այդմ կատարեն իրենց ընտրությունը. Արցախը փոքր երկիր է, և բոլորը համարյա թե իրար ճանաչում են: Այդ համատեքստում շատ հեշտ է իմանալ՝ ով ով է: Դժվար չէ տեսնել՝ համապատասխանում է այս կամ այն քաղաքական գործչի հնչեցրած գաղափարները և նրա իրական ապրելակերպը»,- նշել է Դ. Բաբայանը: