|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սաուդյան Արաբիա այցից առաջ հանկարծակի զարգացում է գրանցվել Ստամբուլի գլխավոր հյուպատոսությունում սպանված՝ սաուդցի հայտնի այլախոհ Ջամալ Խաշոգջիի գործով։ Թուրքիայի դատախազությունը պահանջել է փակել սպանության գործը և փոխանցել Սաուդյան Արաբիային, ինչպես ավելի վաղ պահանջում էր արաբական միապետությունը։
Թուրքական լրատվամիջոցներում այս լուրի կապակցությամբ հոդվածներ են տպագրվել՝ այսպիսի վերնագրերով՝ «Խաշոգջիի գործը փոխանցվել է նրան սպանողին», «Թուրքական արդարադատության դավաճանությունը», «Զիջում բեն Սալմանին» և այլն։
«Խաշոգջիի գործը Սաուդյան Արաբիա տեղափոխելը նշանակում է սպանության գործը հանձնել հենց մարդասպանին։ Դա նման է Ազատության նավատորմի (թուրք նավաստիների սպանության) գործը Իսրայելին փոխանցելուն: Գործը դեպքի մեղավորներին հանձնելը, առանց դատավարությունն ավարտելու, վատթարագույն չարիքն է, որ կարելի է անել այս երկրի հանդեպ»,- ասում է քեմալական պատգամավոր Թունջայ Օզքանը։
Իսկ երկրի ԱԳՆ նախկին ղեկավար Ալի Բաբաջանի ընդդիմադիր «Դևա» կուսակցության փոխնախագահն այդ որոշումը որպես խայտառակություն է որակել։