Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումները կարելի է ներկայացնել Յունիբանկ մինչև այս տարվա ապրիլի 1-ը: Հաշվի առնելով հաճախորդների` անհուսալի վարկերի մարման նոր ժամանակացույց կազմելու և իրենց պարտավորությունները կատարելու ցանկությունը, Յունիբանկը որոշում է կայացրել երկարաձգել դիմումների ընդունման վերջնաժամկետը, հնարավորություն ընձեռելով հաճախորդներին օգտվել տույժ-տուգանքների զիջման հնարավորությունից այս տարի ևս: Տվյալ որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:
Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց:
«Մենք գործընթացը սկսել ենք դեռ անցած տարվա հուլիսից և մեր հաճախորդների խնդրանքով որոշում կայացրեցինք երկարաձգել դիմումների ընդունման ժամկետը մինչև այս տարվա ապրիլի 1-ը: Յունիբանկը դիմումներ ընդունում է ոչ միայն ֆիզիկական անձանց վարկերի մասով, այլ նաև` որոշակի զիջումներ իրականացնում է անհատ ձեռներեցների և ՓՄՁ-ների համար: Մենք միշտ ձգտում ենք ցուցաբերել հաճախորդամետ մոտեցում և հնարավորինս աջակցել հաճախորդներին՝ իրենց պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը: