Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ առաջիկայում Մոսկվայում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպմանը: Նրա խոսքով` արագ փոփոխվող տարածաշրջանում բազմաթիվ հարցեր կան` քննարկելու, և բնական է` չի շրջանցվելու Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը:
«Տարածքներ զիջելու մասին երբևիցե խոսք չի եղել և չկա, միակողմանի զիջումը բացառվում է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե կարո՞ղ է այդ հանդիպումը բեկումնային լինել ԼՂ կարգավորման խնդրում, պատասխանեց, որ բանակցությունների նախնական հարթությունում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստեղծեն վստահության որոշակի մթնոլորտ, այն է` շփման գծում չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ, պետք է ներդրվեն հետաքննության մեխանիզմներ: Սակայն Ադրբեջանը ետ է կանգնում իր պայմանավորվածություններից:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ԼՂ խնդրի կարգավորման հարցում ճնշում է զգում իր վրա, ԱԳ փոխնախարարը պատասխանեց, որ անտեղին է «ճնշում» բառը գործածելը, որովհետև ցանկացած բանակցային գործընթացում միջնորդները միշտ էլ փորձում են կողմերին բերել ընդհանուր հայտարարի` կողմերից փոխզիջումներ սպասելով: