Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺառողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` «ՀՀ-ում դեղերի շուկայում առկա խնդիրները» թեմայով: Ոլորտի ներկայացուցիչները մասնավորապես մտահոգություն հայտնեցին «Դեղերի մասին» օրենքում դեղորայքի զուգահեռ ներմուծմանը վերաբերող դրույթի վերաբերյալ:
Պարզվում է` զուգահեռ ներմուծումը սահմանվել է դեղերի գնիջեցման նպատակով, որը գործնականում չի կիրառվում: Ավելին` զուգահեռ ներմուծման անվան տակ շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ` հաճախ նաեւ սպառնալով ազգային անվտանգությանը: Թե ինչով է սա պայմանավորված` ոլորտի ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ զուգահեռ ներկրողները հետապնդում են գերշահույթ ստանալու նպատակ:
Ինչ վերաբերում է չգրանցված դեղերի ներմուծման արգելքին, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, քննարկման մասնակիցները հորդորեցին որեւէ պարագայում արգելքը չվերացնել, որպեսզի ՀՀ մաքսանենգ ճանապարհով դեղորայք չմտնի, քանի որ նմանօրինակ դեղերի նկատմամբ վերահսկողություն չկա, եւ պատասխանատվություն չեն կրում դեղերի որակի, ժամկետների, կեղծ լինելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում