|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ, սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ:
Անդրադարձ է կատարվել Արցախում և Հայաստանի սահմաններին վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կարևորվել է մեր բոլոր հայրենակիցների, այդ թվում՝ Սփյուռքի օժանդակությունը համաժողովրդական պայքարին ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում:
Ազգային բարերար Վաչե Մանուկյանին պատկանող «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, որը տարածաշրջանում ներարկման լուծույթներ արտադրող ամենամեծ ընկերությունն է, բանակի համար անհրաժեշտ ներարկման լուծույթները, ախտահանիչ հեղուկներն ու տարբեր դեղամիջոցներ կմատակարարի բացառապես անվճար: Գործընթացն արդեն իսկ սկսված է: