Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Վեդի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» թյուրքամետ կուսակցությունն ստացել է առավելություն, իսկ «Իմ հզոր համայնք» ընդդիմադիր ուժը պարտվել է:
Այդպիսով՝ Վեդին կղեկավարի ժողովրդին հայտնի կոկորդիլոսագետը, նույն ինքը՝ զավեշտալի վարքագծով ու կրկեսային ներկայացումներին բնորոշ հայտարարություններով հայտնի Գարիկ Սարգսյանը:
Այդուհանդերձ, մի դրական բան կա այս ամենի մեջ. Գարիկ Սարգսյանին Փաշինյանն այլևս ստիպված չի լինի, որպես վաստակավոր նիկոլականի և քայլարածի, նշանակել պետական հիմնարկներից որևէ մեկի գլխին: Հիշենք վերջին աղետալի փաստը. Գարիկ Սարգսյանը, ոչ ավել, ոչ պակաս, նշանակվել էր ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: Արդյունքում՝ գրեթե մեկ տարի (01.02.2021 - 05.01.2022 թթ.), այդ կարևոր հաստատությունը ղեկավարում էր մի անձ, որին տեսնելով այդ պաշտոնին, կարծում ենք, պետականության բարձր գիտակցություն կրող և պետական կառավարման ոլորտին քիչ թե շատ առնչություն ունեցող ցանկացած անձ սարսափահար կլիներ:
Վերոնշյալ դրական փաստը հատուկ շեշտում ենք, քանի որ մեր տառապանքը փորձ ունի, և նման աղետալի փաստերը Փաշինայնի օրոք բազմաթիվ են: Հիշենք թեկուզ Գեղարքունիքի փոխմարզպետի աթոռը պետական-քաղաքական իմաստով քիմմաքրման ենթակա դարձրած Վահան Զարոյանին, ով 2018 թ. հունիսի 27-ին նշանակվել էր փոխմարզպետ, 3,5 ամիս անց՝ 2018 թ. հոկտեմբերի 16-ին, ազատվել աշխատանքից՝ փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու համար դիպլոմ կեղծելու և դա բացահայտվելու պատճառով: Սույն անձին, որպես վաստակավոր նիկոլականի ու քայլարածի, Փաշինյանի իշխանությունը ներեց, հետո փորձեց խցկել այս կամ այն պաշտոնին, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման ոլորտ: Ի վերջո՝ Փաշինյանը,տեսնելով, որ սույն անձը որևէ տեղ չկայացավ, առաջնորդվեց «Պոլի փայտ լինի, բայց մերոնցական լինի» ՀՀՇ-ական հայտնի կարգախոսով և Վահան Զարոյանին վերստին նշանակեց… այն նույն փոխմարզպետի պաշտոնին, որից ազատել էր:
Ահա թե ինչու է Գարիկ Սարգսյանի՝ Վեդիում ընտրվելը համարվում դրական իրողություն: Ի վերջո՝ արդար է, որ վեդեցիների մեծամասնությունը վայելի իր «առաջնորդին»՝ սպասելով կոկորդիլոսաբուծության ոլորտի զարգացմանը, 40 հազար հեկտար կաթիլային համակարգով ոռոգվող տարածքներին և էժան կանաչի վաճառող, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև հայ կանանց բռնաբարող ու տղամարդկանց մորթող թուրքերին: Իսկ պետական հիմնարկությունները գոնե մի որոշ ժամանակ չեն տառապի Գարիկ Սարգսյանի ձեռքին, չնայած՝ գարիկսարգսյանանմանները քիչ պատահող տեսակ չեն պետական համակարգում:
Ի դեպ, Վեդիի խոշորացված համայնքի ավագանու՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին կայացած ընտրության կազմակերպման և անցկացման վրա պետական բյուջեից ծախսվել է 33,097,562 դրամ: Ըստ այդմ՝ մարտի 27-ին կայացած ընտրությունների վրա ևս պետական բյուջեից ծախսվել է առնվազն 33,097,562 դրամ: Այս իմաստով ևս կոկորդիլոսագետի ընտրությամբ շահել է պետությունը. ամենևին չէր բացառվում, որ մանր խեղկատակություններով զբաղվող Փաշինյանի իշխանությունը Վեդում 3-րդ անգամ կազմակերպեր ավագանու ընտրություններ՝ ազգաբնակչությանը վերստին պարտադրելով Գարիկ Սարգսյանի թեկնածությունը:
Վահե Սարգսյան