Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալեքսանդր Շերինի տեղակալը կարծում է, որ Ռուսաստանը և Հայաստանը պետք է ստեղծեն հանձնաժողով, որը կգնահատի քաղաքական գործչի՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերի ճշմարտացիությունը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթած» հրթիռների մասին։ Քաղաքական գործիչը ենթադրել է, որ այն «80-ականների զենք է», , գրում է Daily Storm-ը: Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը Daily Storm-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Փաշինյանը, քննադատելով ռուսական զենքը, ցանկանում է ընդգծել իր անմեղությունը Կովկասյան հակամարտության արդյունքում:
Ըստ Շերինի՝ Հայաստանի վարչապետը պետք է հրապարակավ ներողություն խնդրի: «Անկասկած, Փաշինյանը պետք է գտնի կատարվածի պատասխանատուներին: Բայց նման հայտարարություններից հետո արժե անհապաղ ստեղծել երկկողմ հանձնաժողով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Նա Ռուսաստանի Դաշնությանը հրապարակային ներողություն պետք է խնդրի։ Դա իրականում կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի և ամբողջ երկրի հեղինակությանը: Նման բառերի համար հարկավոր է պատասխանատվություն կրել, եթե դրանք չեն հաստատվում», - ասել է Շերինը:
Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը կարծում է, որ նախ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդերի» տակտիկական և տեխնիկական բնութագրերը, և գիտի՞ նա արդյոք՝ այս հրթիռն ինչի համար է օգտագործվում: «Ես անկեղծորեն այնքան էլ լավ չեմ հասկանում, թե որն է բողոքի էությունը։ Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործերի հետ», - կարծում է խորհրդարանականը: «Մենք պետք է լուրջ ընդունենք նրա խոսքերը: Եթե մարդը նման բաներ է ասում, պետք է ստուգում իրականացվի: Թող նա դա հաստատի փաստերով», - ավելացրել է Շերինը: «Ինչպե՞ս կարելի է հաշվարկել, որ 10 «Իսկանդեր» հրթիռից միայն մեկն է պայթել: Ուր մնացին մյուս ինը, որ չպայթեցին»,-ասել է պատգամավորը: