Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեւանում այսօր՝ փետրվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Առաքիչը աշխատանքի ժամանակ, մեքենայի ղեկին հանկարածամահ է եղել եւ մեքենայով բախվել շենքի պատին:
Ըստ Shamshyan.com-ի՝ Ժամը 11:00-ի սահմանում Երեւան քաղաքի բնակիչ, 59-ամյա Արամ Վ.-ն իրեն պատկանող Renault մակնիշի ավտոմեքենայով Մարգարյան 2-րդ նրբանցքի 27 շենքի մոտից դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի աջ եւ ընդհարվել նշված վայրում գտնվող ավտոտնակին: Ըստ նախնական տեղեկությունների՝ Արամ Վ.-ն աշխատում էր որպես առաքիչ, մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել: