|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Հավատում եմ, որ արդարադատությունը կհաղթի, և ամեն ինչ իր տեղը կընկնի․ ասաց Բերդ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Վարագավանի բնակիչը։
«Հարություն Մանուչարյանի աշխատած՝ այս տարիների ընթացքում կատարվել են բավականաչափ աշխատանքներ՝ ինչպես Վարագավանում, այնպես էլ խոշորացված այլ համայնքներում։ Իրո՛ք, զգալի առաջնահերթ խնդիրներ լուծվել են՝ կապված լուսավորության ցանցերի անցկացման, խմելու ջրի և այլ հարցերի ու անելիքների հետ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։
Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։