կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-01 14:21
Աշխարհ

Ռուսական բանակը վերանայում է մարտավարությունը, վատագույնը դեռ առջևում է. ամերիկացի փորձագետ

Ռուսական բանակը վերանայում է մարտավարությունը, վատագույնը դեռ առջևում է. ամերիկացի փորձագետ

Ռուսական բանակի նախնական պլանները ձախողվել են, բացի դրանից՝ ռազմական գործողությունների շուրջ տեղեկատվական պատերազմում ուկրաինացիները հաղթում են, սակայն ռուսները դեռ իրականում չեն օգտագործել իրենց ուժերը։ Նման նախազգուշացում է արել ամերիկյան CNA վերլուծական կենտրոնի՝ ռուսական բանակի  հարցերով փորձագետ Մայքլ Քոֆմանը։ Այդ մասին գրում է BBC-ն։

Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով՝ սկզբում ռուսական բանակը հենվում էր շարժական խմբերի արագ առաջխաղացման, առանցքային օբյեկտների ու քաղաքների գրավման վրա։ Դեսանտին ու շարժական խմբերին՝ առանց աջակցության, առանց օդային ծածկույթի,  ուկրաինացիները հաղթում են։

«Բայց պատերազմի հինգերորդ օրը ցույց է տալիս, որ ռուսական բանակը լրջորեն վերանայում է մարտավարությունը՝  դադարեցնում է արագ հարձակումներն՝ առանց աջակցության, համալրում մատակարարումները և վերակազմավորում»,- գրում է նա։

Ըստ վերլուծաբանի՝ Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ ունի. օրինակ՝ դեռ ամբողջությամբ գործի չի դրել իր ավիացիան։

«Մենք տեսնում ենք, որ նրանք (ռուսական ղեկավարությունը) ավելի ու ավելի են օգտագործում կրակային հարվածներ և օդային ուժեր: Ցավոք, ես ենթադրում եմ, որ վատագույնը դեռ առջևում է, և այս պատերազմը կարող է շատ ավելի սարսափելի դառնալ», - նշում է Քոֆմանը: