|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսական զորքերի ելքը Խերսոն թույլ է տվել ապաշրջափակել Հյուսիսային Ղրիմի ջրանցքը եւ վերականգնել Ղրիմի թերակղզու ջրամատակարարումը, հինգշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ղրիմի ուղղությամբ գրոհային ջոկատների եւ օդադեսանտային զորքերի համատեղ օգտագործումն ապահովեց ռուսական զորքերի ելքը Խերսոն քաղաքի մոտ։ Դա թույլ տվեց ապաշրջափակել Հյուսիսային Ղրիմի ջրանցքը եւ վերականգնել Ղրիմի թերակղզու ջրամատակարարումը»,- ասել է նա։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն, ՌԴ զինված ուժերի հարվածների արդյունքում շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 83 ցամաքային օբյեկտ:
Օպերացիայի սկզբից խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու «Սու-27», երկու «Սու-24», մեկ ուղղաթիռ եւ չորս «Բայրակթա ՏԲ-2» հարվածային անօդաչու թռչող սարք:
ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի զորքերը ճեղքել են Ուկրաինայի Զինված ուժերի էշելոնացված պաշտպանությունը, առաջ են անցել 6-8 կմ-ով։