|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հատուկ գործողության ողջ ընթացքում ՌԴ զինված ուժերը խոցել են Ուկրաինայի 1502 ռազմական թիրախ. լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ընդհանուր առմամբ, գործողության ընթացքում շարքից հանվել են Ուկրաինայի 1502 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 51 հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, 38 Ս-300, «Բուկ Մ-1» և «Օսա» զենիթային հրթիռային համակարգեր, 51 ռադիոտեղորոշիչ կայաններ»,- գեներալի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Կոնաշենկովի խոսքով՝ ոչնչացվել է 47 ինքնաթիռ՝ ցամաքում, և 11-ը՝ օդում, 472 տանկ և այլ զրահատեխնիկա, 62 բազմակի հրթիռային կայաններ, 206 դաշտային հրետանի և ականանետ, 336 միավոր հատուկ մարտական մեքենաներ, 46 անօդաչու թռչող սարքեր։