Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսական զորքերի հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի շուրջ 120 օբյեկտ է շարքից հանվել, 18 տանկ և այլ մարտական զրահամեքենա է ոչնչացվել. փետրվարի 25-ի ճեպազրույցում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ։ Դրանց թվում են՝ 11 ռազմական օդանավակայան, Ուկրաինայի զինված ուժերի 13 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 14 Ս-300 և «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, 36 ռադիոլոկացիոն կայան։ Խփվել է 5 մարտական ինքնաթիռ և 1 ուղղաթիռ, 5 անօդաչու թռչող սարք»,- ասել է Կոնաշենկովը։
Բացի դրանից՝ ոչնչացվել են՝ 18 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, 7 բազմակի հրթիռային համակարգեր, 41 միավոր ռազմական մեքենաներ և 5 մարտական մոտորանավեր։ Ուկրաինայի ավելի քան 150 ուժային վայր է դրել զենքերը և հանձնվել։