|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հունվարի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում «Տոյոտա լենդ կրայզեր» մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արաձանագրել են նրա մահը։
Նախաձեռնվել է վարույթ։ Իրավապահները պարզել են վարորդի ինքնությունը։
Մահացածը Երևանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։ Ըստ աղբյուրի, նա նախկինում աշխատել է ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպան։