կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-11 17:24
Քաղաքական

Նախկինների հերն էլ անիծած, բա դու քո պետությունը չսիրե՞ս. Շարմազանով

Նախկինների հերն էլ անիծած, բա դու քո պետությունը չսիրե՞ս. Շարմազանով

Հայտարարվում է, որ Հայաստանի ներկայացուցիչները Անթալիայում հանդիպելու են թուրքերի հետ։ 2018-ին ես էլ՝ որպես ԱԺ փոխնախագահ, մեկնել եմ Անթալիա, մասնակցել Եվրասիա մայրցամաքի խորհրդարանի ղեկավարների կոնֆերանսին եւ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի ներկայությամբ հայտարարել եմ, որ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը, ու Արցախի ինքնորոշման իրավունքին, այսինքն՝ Արցախի անկախությանն այլընտրանք չկա․ այսօր՝ փետրվարի 11-ին, «Հայաստան-Թուրքիա. հաշտեցում «Բայրաքթար»-ների տակ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հիմա՝ եթե էս «դմփ-դմփ-հու»-ի ջատագովները որ գնան, ի՞նչ են խոսելու: Էդ ժամանակ թող մեր հասարակությունը համեմատի: Ինչ վերաբերում է ֆուտբոլային դիվանագիտության եւ այսօրվա նվաստացուցիչ իրականության միջեւ զուգահեռներին, դա ոչ միայն տգիտություն է, դա անբարոյականություն է: Մենք Թուրքիային եւ Ադրբեջանին համարում ենք սպառնալիք, էս մարդիկ նրանց համարում են հաշտեցման գնացող պոտենցիալ լավ հարեւան: Նաեւ հարցումներն են ցույց տալիս, որ հասարակությունը եւս այս երկրներին սպառնալիք է համարում: Այսինքն՝ հայ հասարակության եւ կապիտուլյանտ իշխանությունների հայեցակարգերը տրամագծորեն տարբեր են:

Այսօր «Բայրաքթար»-ներիով այ տղաներին սպանած թուրքերի հետ հաշտության գնալը սրբապղծություն է եւ անարգանք Եռաբլուրի հանդեպ: Բոլոր նրանք՝ ուզում է նախկին լինի, ուզեւմ է ներկա ու ապագա, որոնք այսօր նման իրավիճակում հայտարարում են, որ Թուրքիայի հետ պետք է գնալ հաշտեցման, նրանք պղծում են Եռաբլուրը»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ 2009-ին՝ ֆուտբոլային դիվանագիության ժամանակ, Հադրութը, Շուշին եւ մյուս տարածքները հայկական էին։ «Ֆուտբոլային դիվանագիտությունն ուներ մի քանի նպատակ, նախ՝ Թուրքիային դե յուրե դուրս թողնել Արցախյան հիմնահարցից, որը հաջողվեց: Այդ ժամանակ, եթե անգամ նախապայմաններ կային, դրանք մենք էինք դնում: Երբ Էրդողանը սկսեց Ցյուրիխյան արձանագրությունների պայմանավորվածություններից շեղվել, Հայաստանի իշխանությունն ասաց՝ Թուրքիան կվավերացնի, մենք էլ կվավերացնենք: Բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները սատարում էին նախագահ Սարգսյանի այդ խոսքին: Հիմա՝ ԱԳ նախարարը, վարչապետը ասում են՝ առանց նախապայմանների հայտարարություն է սա: Իրո՞ք, էլ նախապայմա՞ն եք թողել: Թուրքերն ու ադրբեջանցիները կերազեին 1 կամ երկու շրջան հետ ստանալ, 7 շրջան տվել եք, Հադրութն ու Շուշին էլ նվեր եք տվել: Էլ ի՞նչ նախապայման: Հա, մի նախապայման էլ կա, էն օրը խորհրդարանում ասաց։ Ասում է՝ սա հայկական խաչմերուկ է: Մարդ ինչքան պետք է դիմացինին ապուշի տեղ դնի կամ անգրագետ, տգետ լինի, իր պետությունը չսիրի… Նախկինների հերն էլ անիծած, չես սիրում, չես սիրում, բա դու քո պետությունը չսիրե՞ս, հայկական շահը չտեսնե՞ս, որ ասես՝ սա հայկական խաչմերո՞ւկ է: Ասում է՝ այդ ճանապարհը մեզ համար մեծ նշանակություն ունի: Բա եթե այդքան մեծ նշանակություն ունի,ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները 100 տարի «վիզ դնում», որ դա լինի, իսկ մեր որեւէ իշխանություն չի համաձայնում: Երբ պանթուրքիզմի ճանապարհը համարում են հայկական խաչմերուկ, ես Հիտլերին եմ հիշում, երբ նա իր առաջին տարիներին հայտարարում էր, որ իր շարժումը քրիստոնեական է»,- ասաց Շարմազանովը: