|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիային հաջողվեց Ուկրաինայի հետ կնքել պայմանագրեր, որոնք չափազանց շահավետ են նրա տնտեսության համար։ Այս մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, «Русский Ориенталист» թելեգրամյան ալիքի հեղինակ Իգոր Դիմիտրիևը։
Փորձագետն ընդգծել է, որ Թուրքիայի համար չափազանց կարևոր է շտկել արտաքին առևտրի անհավասարակշռությունը. թուրքական ապրանքների արտահանումը պետք է հավասար լինի կամ նույնիսկ գերազանցի հումքի, առաջին հերթին՝ նավթի և գազի ներմուծմանը։ Դրա համար Թուրքիան պետք է նոր շուկաներ ստանա թուրքական ապրանքների համար։ Ուկրաինայի հետ վերջին տնտեսական համաձայնագրերը հենց այս նպատակին են ծառայում։
«Այն ամենին, ինչին պետք էր, նրանք հասան Ուկրաինայում: Նրանք մուտք գործեցին արդյունաբերական ձեռնարկություններ և ուկրաինական շուկա՝ ոչ թե ամենաշատ փող ունեցող, ոչ ամենահարուստ, այլ բավականին մարդաշատ: Իսկ թուրքական քաղաքականության արդյունքներն ակնհայտ են»,- ասել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Թուրքիայի և Ուկրաինայի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայնագիր, որի համաձայն՝ թուրքական ապրանքների մուտքը ուկրաինական շուկա զգալիորեն կհեշտանա։