Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Regnum գործակալությունն այսօր, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկատվություն էր տարածել, թե Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակադաղ գյուղի ուղղությամբ հայկական զինված ուժերը հարձակման են անցել, եւ ադրբեջանական կողմից զոհեր կան:
Yerkir.am-ն կապվել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով նշել է, որ «դա աբսուրդ է, չկա նման բան, դա ապատեղեկատվություն է»:
Ինչպես արդեն նշել ենք, նման սադրիչ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը փորձում է սրել իրավիճակը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, նաեւ ինչպես ենթադրվում էր, ըստ էության, ադրբեջանական կողմը հայտնում է այն զոհերի մասին, որ ունեցել էր Երասխի ուղղությամբ կատարած ոտնձգությունների օրը:
Ուշագրավ է, որ, ադրբեջանական haqqin.az-ի համաձայն, անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է հերքել այդ տեղեկությունը: «Նախիջևանում խաղաղ է, և բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը»,- ասել են ՊՆ-ում: