|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Փաշինյանը մուրճը վերցրած քանդում է պետականության հիմքերը․ էն երեխայի արցունքի համար, որ Եռաբլուրում հոր նկարը գրկած հրաշքի է սպասում, պետք է պատասխան տա։ Մի անգամ էժան ներկայացում խաղացել է ու տեսել ենք ծնկի գալուց հետո ինչ է եղել»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նշենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հերթական դատական նիստը։ Այս նիստի ընթացքում դատարանը լսելու է պաշտպանների և Միքայել Սրբազանի խոսքը (ռեպլիկները և վերջին խոսքը) և հեռանալու է վերդիկտ կայացնելու:
Նրա խոսքով Միքայել Սրբազանը չպետք է դատարանում լիներ, փոխարենը պետք է պատասխանատվություն կրեր Նիկոլ Փաշինյանը․ «Հենց նույն սիմվոլների դեմ պայաքարով է իր գերեզմանը փորելու, ինչքան ասի՝ Արարատ, Արարատ, այդքան Արարարտ լեռը սիրողները շատանալու են»։
Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ Նիկոլի դեմ պայքարը համազգային պետք է լինի, դա ոչ թե իշխանության-ընդդիմության պայքար է, այլև՝ ՀՀ-ի լինել-չլինելու հրատապ հարցն է։