Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մուրճը սառը զենք չի համարվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում, որ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավին մասնակցում է մուրճը ձեռքին:
«Ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները, եթե ոստիկանությունը կտեսնի եւ կունենա հստակ տեղեկատվություն, որ այդ մուրճը նախատեսված է կոնկրետ անձին կամ անձանց վնասելու համար, եւ եթե դուք ունեք նման տեղեկատվություն, մեզ տրամադրեք, վստահեցնում եմ, որ կզբաղվենք:
Քրեաիրավական տեսանկյունից, մեկնաբանություններով որեւէ կերպ դա թե սպառնալիք իր մեջ չի պարունակում, թե սառը զենք չի համարվում»,-ասաց նա:
Հարցին, թե մուրճով սպառնալը եւս պատժելի չէ, փոսխոստիկանապետը պատասխանեց. «Յուրաքանչյուր կոնկրետ գործով ուսումնասիրությունները կատարվում են, եթե այդտեղ կլինեն քրեական գործ հարուցելու, ընթացք տալու հանգամանքները, մենք բոլոր դեպքերով զբաղվում ենք»: