կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 14:35
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մուրճը չենք թափահարելու օդում․ մենք շինարարությունը սիրում ենք, եւ մուրճը կօգտագործենք այնտեղ․ Ռ․ Քոչարյան

Մենք պետք է մեր զարգացմանը տեմպ տանք, շարժ տանք, ոչ թե հոգնած մարդկանց տպավորություն թողնենք։ Պետությունը տարածքային զարգացման համար պետք է ներդրումներ անի, բարելավի ենթակառուցվածքները, պայմաններ ստեղծի՝ մասնավոր ներդրողներին խրախուսելու համար, որ գնան, ներդրումները համաչափ տարածեն Հայաստանով մեկ․ մարալիկցիների հետ հանդիպման ընթացքում, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ սա է լինելու իրենց մոտեցումը։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունը բեւեռացրել է հասարակությանը, տրամադրել միմյանց դեմ, թշնամացրել։

«Մուրճը չենք թափահարելու օդում, մենք շինարարությունը սիրում ենք, եւ մուրճը կօգտագործենք այդ նպատակների համար։ Մենք հիստերիկ դրսեւորումների կարիք չունենք։ Հիստերիկությունը թուլության նշան է։ Ես երկար տարիներ զբաղեցրել եմ բարձրագույն պաշտոններ նաեւ Ղարաբաղում, եւ դուք չեք գտնի մի մարդու, որը կասի՝ լսել է, որ ես գոռամ, ձայնս բարձրացնեմ։ Չի եղել նման բան, բայց դրա հետ միասին չի եղել որեւէ հանձնարարական իմ կառավարման տարիներին, որը կատարված չի եղել։ Մեր առավելությունը հիմա հենց մեր կառավարչական հմտություններն են»,- Մարալիկում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում