Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է աջակցել Աֆղանստանին խաղաղ կյանքին անցնելու հարցում և մասնակցել այս երկրում իրավիճակը կայունացնելու միջազգային ջանքերին. «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը։
«Մենք վերահաստատում ենք Աֆղանստանին խաղաղ կյանքին անցնելու հարցում աջակցելու մեր մտադրությունը և մեր պատրաստակամությունը՝ մասնակցել միջազգային ջանքերին՝ կայունացնելու համար իրավիճակը և զարգացնելու այս երկիրը ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերով»,- ասել է Աղասանդյանը։
Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ ՀԱՊԿ-ի ընդհանուր մոտեցումը չի փոխվել. ցանկացած կոնֆլիկտային իրավիճակների լուծման անվերապահ առաջնահերթությունը տրվում է քաղաքական և դիվանագիտական միջոցներին։
«Կասկած չկա, որ Աֆղանստանում սոցիալ-տնտեսական և հումանիտար իրավիճակի վատթարացումը հղի է ծայրահեղ բացասական հետևանքներով ոչ միայն բուն երկրի բնակչության, այլ նաև նրա հարևանների համար, ինչպես նաև տարածաշրջանից դուրս: Այդ առումով՝ մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է ընդլայնի մարդասիրական օգնությունը Աֆղանստանի բնակչությանը»,- հավելել է Աղասանդյանը։