Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Այս 4 տարիների ընթացքում 20-ից ավելի դատավորների հետ եմ առնչվել, տարբեր տեսակի որոշումներ են իմ հետ կապված կայացվել, եղել են դատավորներ, որոնք իրականացրել են պարզապես դավարություն, բայց եղել են դատավորներ, որոնք իրականացրել են արդարադատություն։ Նոր դատավորից ակնկալում եմ ոչ թե դատավարություն, այլ՝ արդարադատություն»,-այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։
Նշենք, որ այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում ընթանում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։ Դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը՝ տնային կալանք խափանման միջոցը փոխելու համար 2 միլիոն դրամի չափ գրավին ավելացնելով ևս 3 միլիոն դրամ։
Նաև նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվեց 2025 թվականի հունվարի 15-ին։