|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նավթի և նավթամթերքի ներմուծումը Թուրքիա այս տարվա ապրիլին աճել է 21 տոկոսով՝ 2020-ի նույն ամսվա համեմատությամբ, և կազմել 3,571,680 տոննա: Այս մասին ասվում է Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորող մարմնի (EPDK) զեկույցում:
Հում նավթի ներմուծումն աճել է 11 տոկոսով՝ կազմելով 2,612 միլիոն տոննա: Հում նավթի ներմուծման ամենամեծ բաժինն ընկել է Իրաքին՝ 1.050 միլիոն տոննա: Հաջորդը Ռուսաստանն է՝ 873 591 տոննա, իսկ Ղազախստանը՝ 305 409 տոննա:
Նոր կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի միջոցառումների հետ կապված՝ անցյալ տարվա ապրիլին Թուրքիայում տնտեսական ակտիվությունը դանդաղել է, նավթամթերքի սպառումը և իրացումը՝ նվազել, ինչը հանգեցրել է երկու տարվա ցուցանիշների տարբերության: