Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի հանդեպ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով քրեական գործ չհարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բողոքի քննության ժամանակ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը իրավական մի շարք փաստարկներ ներկայացրեց, որոնց համաձայն այլ դատարաններ բավարարել էին նմանատիպ հայցերը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա հայտարարեց, որ առկա են պետական դավաճանության առերևույթ հատկանիշներ, և դատարանի կողմից իրենց բողոքի բավարարումն ու գործի հարուցումը ոչ միայն կվերացնի վարույթ իրականացնող մարմնի կողմից հաղորդում ներկայացնողների իրավունքի ոտնահարումը, այլև կբացահայտվեն 5000 զոհերի համար մեղավորները․ եթե վաչապետը մեղավոր կլինի, կփաստվի որ մեղավոր է, չի լինի՝ կփաստվի, որ չի գործել այդ արարքը և ով որ մեղավոր է՝ թող նրանք պատասխան տան։
«Մի՞թե մեր այս նվիրական ցանկությունը, որ բացահայտվի մեր զավակների սպանությունը, մի՞թե կա մեկը, որ դա չի ուզում, իսկ եթե չկա, մեզ ընդամենը պետք է, որ բավարարվի մեր բողոքը, որ բացահայտվի, թե ով է արել։ Այնինչ հիմա մեր բողոքները այսպես պտտվում են»,-ասաց Հակոբ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քննվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով: Դատախազությունը ներկայացված հաղորդումը երկու մասի է բաժանել՝ ուղարկելով ԱԱԾ և ՀՔԾ, ինչով, ըստ դիմումատուների, ոչ միայն հաղորդման էությունն է խաթարել, այլև արհամարհել է այդ հաղորդումը։
Մանրամասն՝ տեսանյութում․